fbpx
Իրավական

Նոր Նորքի ոստիկանները գողություն են կանխել

Սեպտեմբերի 25-ին, ժամը 23.00-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ հարևանի տանը գող կա, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը Գյուլիքևխյան փողոցի նշված շենքում հայտնաբերեց և, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման ենթարկեց 34-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական ցուցմունք, որ նշված բնակարանից փորձել է կատարել գողություն, սակայն բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:

Գեղարքունիքի մարզում բնակվող բնակարանատիրոջից ընդունվել է հաղորդում:

34-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ