Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ՝ կատարվել են նոր նշանակումներ։
Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
- Մայր Աթոռը նույնպես միացել է Արմեն Չարչյանի ազատ արձակման պահանջին
- Բաքվում բացված ռազմավարի զբոսայգին հայատյացության հերթական դրսևորումն է․ Մայր Աթոռ
«Հոգեշնորհ Տ․ Տաճատ վարդապետ Ծատուրյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստանձնած պարտականություններից, նշանակվել է հնդկահայոց հոգևոր հովիվ և Կալկաթայի Հայոց Մարդասիրական Ճեմարանի կառավարիչ։
Արժանապատիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը, ազատվելով Արարատյան Հայրապետական թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, նշանակվել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն։
Արժանապատիվ Տ․ Արսեն քահանա Միրզոյանը, ավարտելով իր ուսումնառությունը Գերմանիայում, նշանակվել է Մայր Աթոռի «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնի հոգևոր տեսուչ։
Արժանապատիվ Տ․ Երվանդ քահանա Երանյանը, ազատվելով Մայր Աթոռում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում», – ասված է տարածված հաղորդագրության մեջ։