fbpx
Սպորտ

Նոր պայմանագիր՝ Ջերարդի և Ռեյնջերսի միջև

Սթիվեն Ջերարդը կշարունակի պաշտոնավարումը «Ռեյնջերս»-ում որպես գլխավոր մարզիչ: Նա նոր պայմանագիր է կնքել շոտլանդական ակումբի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի Twitter-ի էջը։

«Լիվերպուլի» լեգենդար ֆուտբոլիստի և ակումբի միջև կնքված նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը:

Շոտլանդիայի առաջնության 15 հանդիպումներից հետո «Ռեյնջերսը» 2-րդ հորիզոնականում է` առաջատար «Սելթիկ»-ին զիջելով ընդամենը 2 միավոր:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ