fbpx
ՏՏ

Գործարկվում է նոր պիլոտային ծրագիր կենսաթոշակների վճարման համար

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշել է, որ օրեր առաջ «Հայփոստի» գրասենյակներ այցելությունների ընթացքում պարզվեց, որ բավական լուրջ խոչընդոտի են բախվում մեր փոստատարները՝ կենսաթոշակ ստացողների անվանացանկի առկա միակ թղթային տարբերակը հնարավորություն չէր տալիս միաժամանակյա և ավելի արդյունավետ աշխատանք իրականացնել:

«Այսօր կարող ենք փաստել, որ ևս մեկ քայլ ենք արել փաստաթղթաշրջանառության թվայնացման ուղղությամբ և «Հայփոստ» ընկերությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության օժանդակությամբ գործարկում է կենսաթոշակների վճարման էլեկտրոնային համակարգի նոր պիլոտային ծրագիր:

Ծրագրով նախատեսվում է էլեկտրոնային սարքերի կիրառմամբ կենսաթոշակների վճարման նոր համակարգի ներդնում, որը սկզբունքորեն կփոխի մինչ այդ գործող ՝ թղթային ցուցակներով վճարման համակարգը:

Պիլոտային ծրագիրը կմեկնարկի մայրաքաղաք Երևանի Ավան վարչական շրջանի փոստային բաժանմունքներում: Մանրամասներն այստեղ են՝ https://rb.gy/84sduq»

Համոզված եմ, որ յուրաքանչյուր նմանօրինակ ձեռքբերում քայլ առաջ է դեպի մեր հիմնական նպատակներից մեկը՝ թվային տնտեսության և հասարակության ձևավորումը»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/hakobarshakyanpage/posts/3737210832972264

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ