fbpx
Իրավական
16:50 12/12/2019

Նոր Քրեական օրենսգրքով նախատեսվում է անցում կատարել պատժի համակարգից վերականգնման համակարգի․ Բադասյան

Նոր Քրեական օրենսգրքում նախատեսվում է իրականացնել անցում պատժի համակարգից դեպի վերականգնման համակարգի պատժամիջոցների նոր տեսակներ մտցնելու և առկա պատժամիջոցների արդյունավետության բարձրացման միջոցով՝ կոռուպցիայի դեմ պայքարի տրամաբանությանը համապատասխան։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Քրեական օրենսգրքի հանրային քննարկմանը ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նրա խոսքով՝ նախատեսվում է Քրեական օրենսգիրք մտցնել կոռուցպիոն հանցագործությունների ցուցակ։

Բադասյանն ընդգծեց, որ բացի դրանից՝ նախատեսվում է բարձրացնել քրեական պատասխանատվությունից ազատվելու վաղեմության շեմի ժամկետը, քրեական պատասխանատվությունից ազատվելու ինստիտուտի արդյունավետությունը, հատուկ մեխանիզմներ նախատեսել անչափահասների համար։

«Քրեական և Քրեակատարողական օրենսգրքերի բարեփոխումների մասով իրականացվել են համապարփակ քննարկումներ, հաշվի են առնվել տարբեր կողմերի կարծիքները։ Հույս ունենք, որ գարնանը դրանք կդառնան քննարկման առարկա խորհրդարանում»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ Քրեական օրենսգիրքը արտացոլում է տվյալ երկրի արժեհամակարգը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ