fbpx
Առողջապահություն

Քովիդային նոր ռեկորդ Արցախում․ 100-ից ավելի դեպք՝ մեկ օրում

Արցախի Հանրապետությունում նոյեմբեր 2-ին կատարվել է 242 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսի 102 նոր դեպք, մահացել է մեկ անձ։

Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 180 վարակակիր: Նրանցից 17-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 85-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 17343 քաղաքացու հետազոտություն, որից 2273-ի մոտ թեստի պատասխանը եղել է դրական։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ