fbpx
Սպորտ

Նոր ռեկորդ․ Նոյերը հավասարվեց Օլիվեր Կանին

Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը Չեմպիոնների լիգայի 103-րդ հանդիպումն է անցկացրել՝ խաղադաշտ դուրս գալով «Օլիմպիակոսի» դեմ երեկ կայացած խաղում:

Երեկ տեղի է ունեցել Մյունխենի «Բավարիա»-ի և «Օլիմպիակոս»-ի հանդիպումը։ «Բավարիա»-ի դարպասապահի Մանուել Նոյերի համար սա ռեկորդային խաղ էր, քանի որ ֆուտբոիստը անցկացրեց Չեմպիոնների լիգայում իր 103-րդ հանդիպումը։

Ռեկորդը վերաբերում է գերմանացի դարպասապահների խաղացած խաղերի քանակին, որով Նոյերը կրկնեց Օլիվեր Կանին․ նրանք կիսում են երրորդ հորիզոնականը։ Գերմանացի ֆուտբոլիստներից առաջին տեղում՝ 112 հանդիպումով Ֆիլիպ Լամն է, իսկ երկրորդ տեղում՝ 107 խաղով՝ Թոմաս Մյուլերը։

Նշենք, որ Նոյերի բոլոր հանդիպումները «Բավարիա»-ում չեն անցել․ 22 խաղ նա ներկայացրել է «Շալկե»-ի մարզաշապիկը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ