Աշխարհ

Բրիտանիան նոր սահմանափակումներ կմտցնի կորոնավիրուսի հետ կապված

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ բրիտանական խորհրդարանը հաջորդ շաբաթվա սկզբին կկարողանա քննարկել նոր միջոցառումները` COVID-19-ով վարակման դեպքերի աճող թվի դեմ պայքարի խնդրի լուծման համար:

Հայտնի է, որ կորոնավիրուսի տարածումը դադարեցնելու համար կներդրվեն նոր սահմանափակումներ, որոնք կգործեն 6 ամիս:

«Մենք ջանք չենք խնայի պատվաստանյութեր, բուժումներ և զանգվածային փորձարկումների նոր ձևեր մշակելու համար, սակայն եթե շոշափելի առաջընթաց չգրանցենք, իմ հայտարարած սահմանափակումները կշարունակվեն գուցե վեց ամիս»,- ասել է նա խորհրդարանին:

Հյատնի է, որ դիմակների կրման պարտադիր պահանջ կսահմանվի, անոնները խախտող ձեռնարկությունները կտուգանվեն, իսկ ավելի խիստ միջոցներ կկիրառվեն այն մարդկանց նկատմամբ, ովքեր չեն հետի կանոններին: Սակայն դպրոցներն ու համալսարանները բաց կմնան:

Այս մասինտեղեկանում ենք Reuters-ից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ