fbpx
Սպորտ

Շատ հետաքրքիր է տեսնել նոր սերնդի երիտասարդ ֆուտբոլիստների. Ռոնալդու

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է Էրլինգ Հոլանդի ու Կիլիան Մբապեի ապագայի վերաբերյալ իր տեսակետներով:

Ֆուտբոլիստը ասել է, որ դժվար է ընտրել միայն մեկ խաղացողի, ով կլինի լավագույնը աշխարհում։

«Կարծում եմ, որ շատ հետաքրքիր է տեսնել նոր սերնդի երիտասարդ ֆուտբոլիստների, ինչպիսիք են Էրլինգ Հոլանդը և Կիլիան Մբապեն:

Որոշ խաղացողներ կարող են ունենալ մեկ կամ երկու հիանալի մրցաշրջաններ, բայց իսկապես հիանալի խաղացողներ նրանք են, ովքեր մրցաշրջանից հետո շարունակում են լավ հանդես գալ, ինչը հեշտ չէ անել:

Դա պահանջում է շատ քրտնաջան աշխատանք և մեծ նվիրվածություն»,-ասել է Ռոնալդուն։

Այս մասին տեղեկանում ենք Goal-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ