fbpx
Զինված Ուժեր

Նոր սպառազինություն ենք ձեռք բերում․ Գաբրիել Բալայան

Շեշտը դրված չէ հները վերանորոգելու վրա, մենք նոր սպառազինություն ենք ձեռք բերում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։

«Սակայն, բացի ինքնաթիռներից ոչ մի ուրիշ բանի մասին չեմ կարող խոսել, գաղտնիք է»,-նշեց նա։

Բալայանը շեշտեց՝ Տավուշի մարզի ուղղությամբ հայկական կողմը լուրջ առաջխաղացում կա։

«Տավուշի մարզում որոշակի ինժեներական աշխատանքներ են իրականացվել, լուրջ առաջխաղացում ունենք այդ ուղղությամբ, որոշակի բնակավայրեր և ճանապարհներ, այդ թվում գազատարի մասով արդեն հայկական ուժերի վերահոսկողության ներքո են»,-ասաց Բալայանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ