fbpx
ՏՏ

Նոր թարմացում Google-ի խելացի ակնոց ունեցողների համար

Google ընկերությունը թարմացում է թողարկել Google Glass Explorer Edition խելացի ակնոցների համար նախքան դրա շուրջ աշխատանքը դադարեցնելը: Այս մասին հաղորդում է IXBT-ը:

Հատուկ փաստաթղթում նշվում է, որ օգտատերերը այն պետք է տեղադրեն ինքնուրույն: 2020 թվականի փետրվարի 25-ից հետո թարմացումը կհեռացնի ակնոցում Google հաշիվն օգտագործելու անհրաժեշտությունն ու հնարավորությունը, ինչպես նաև կտեղադրի սերվերային մասի հետ միացում, որը ապահովում էր ակնոցի տարբեր ծառայությունների աշխատանքը:

Եթե թարմացումը չտեղադրվի և նախապես մուտք չլինի ակնոցում սեփական Google հաշվով, ապա սարքը կշարունակի ինքնուրույն աշխատել: Սակայն փետրվարի 25-ից հետո ակնոցում կդադարեն գործել այնպիսի ծառայություններն ու հավելվածները, ինչպիսիք են Gmail-ը, YouTube-ն ու Hangouts-ը, իսկ սմարթֆոններում կդադարի աշխատել Android-ի և iOS-ի համար MyGlass գործընկեր հավելվածը:

Փետրվարի 25-ից հետո հնարավոր կլինի օգտագործել բազային գործառույթները՝ միանալ սմարթֆոնին Bluetooth-ի միջոցով, լուսանկարել, տեսանկարել և այլն: Թարմացումը կպահանջվի, որ ակնոցը ճիշտ աշխատի այդ որակում:

Նշենք, որ այդ «մահացու» թարմացումը նախատեսված է միայն Google Glass Explorer Edition սպառողական սարքերի համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ