fbpx
Աշխարհ

Նոր տեղեկատվություն կորոնավիրուսով վարակված արքայազն Չարլզի, Դոմինգոյի, և Թոմ Հենքսի մասին

Կորոնավիրուսի պանդեմիան իր լայն տարածումն ունենալով աշխարհում, իհարկե աչքաթող չի արել նաև անվանի և հայտնի մարդկանց:

Օրեր առաջ հայտնել էինք, որ կորոնավիրուսով են վարակվել հոլիվուդյան աստղ Թոմ Հենքսը և կինը՝ Ռիտան, արքայազն Չարլզը և աշխարահռչակ օպերային աստղ Պլասիդո Դոմինգոն:

Հիվանդության հայտնաբերումից որոշակի ժամանակ անց նոր տեղեկատվություն ունենք աշխարահռչակ մարդկանց մասին:

Հյատնենք, որ 71-ամյա արքայազն Չարլզը 7 օրով ինքնամեկուսացվել էր Բիրքհոլի իր շոտլանդական տանը:

Հայտնի է, որ Չարլզն առողջ է, մեկուսացման մեջ գտնվելիս շարունակել է աշխատել:

Արքայազնը հիմա կարող է օգտվել Բիրքհոլի տարածքից և զբոսանքի մեկնել խորհուրդ տրվող ամենօրյա մարզումների շրջանակում:

Այս մասին հայտնում է` PRESS ASSOCIATION-ը:

Մինչդեռ Չարլզի մոտ նկատվել է կորոնավիրուսի հաղթահարման դրական տեղաշարժ հակառակ գործընթացը տեղի է ունենում անվանի օպերային աստղ 79-ամյա իսպանացի դիրիժոր Պլասիդո Դոմինգոյի մոտ: Դիրիժորին մեքսիկական Ակապուլկո քաղաքում հոսպիտալացվել է կորոնավիրուսոի հետ կապված բարդությունների պատճառով։

Այս մասին հայտնում է` CNN-ը:

Անդրադառնալով Թոմ Հենքսին և իր կնոջը պետք է հայտնենք, որ ավելի քան երկու շաբաթ Ավստրալիայում անցկացրած կարանտինից հետո նրանք վերադարձել են Լոս Անջելես։ Այս մասին հաղորդում է TMZ-ն: Այժմ նրանք պարտավոր են պահպանել կարանտինը, որը ավելի ավելի վաղ հայտարարվել է Կալիֆորնիայի իշխանությունների կողմից:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ