Չինաստանում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը հասել է 80 552-ի, այս մասին հայտնում է երկրի առողջապահության պետական կոմիտեն։
Ներկայումս հիվանդ է 23 784 մարդ, որոնցից 5737-ը ծանր վիճակում են գտնվում։ Եվս 53 726 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից, 3042-ը մահացել են։ Նախորդ երկու օրվա ընթացքում մահացել է 30, հիվանդանոցներից դուրս է գրվել 1681մարդ, իսկ հիվանդության 143 նոր դեպք է գրանցվել։
Հիշեցնենք, որ COVID-19-ը, բռնկվել է 2019 թվականի դեկտեմբերի կեսերին Չինաստանի կենտրոնական Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում։
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։