fbpx
Սպորտ

Ձորաղբյուրի մարզաբազան նոր խաղադաշտեր կունենա (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող «Արարատի» մարզաբազայում սկսվել են շինարարական աշխատանքներ, որոնց արդյունքում ակումբը կունենա բնական խոտածածկով երկու բարձրակարգ խաղադաշտ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Առաջին փուլում հեռացվում է երկար տարիներ «Արարատին» ծառայած խոտածածկը, որը որպես կանչապատման հումք «Արարատն» անհատույց տրամադրում է Երևանի քաղաքապետարանին՝ քաղաքի բարեկարգման համար։

Աշխատանքների հաջորդ փուլում խաղադաշտերում կտեղադրվի ժամանակակից ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգեր և արդեն հաջորդ տարվանից «Արարատը», որն ունի հիանալի վայրում տեղակայված գեղեցիկ մարզաբազա, ստիպված չի լինի վարձակել այլ խաղադաշտեր:

Ակումբը կկարողանա լիարժեք կազմակերպել մարզումային պրոցեսը սեփական մարզաբազայում։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ