fbpx
Աշխարհ

Նոր Զելանդիայի խորհրդարանը միջնորդագիր է ստացել՝ պահանջելով արտաքսել ՌԴ դեսպանին

Նոր Զելանդիայի խորհրդարան միջնորդագիր է ներկայացվել՝ պահանջելով արտաքսել ՌԴ դեսպան Գեորգի Զուևին և խզել դիվանագիտական ​​հարաբերությունները Մոսկվայի հետ: Այս մասին հայտնում է RNZ նորզելանդական ռադիոն։

Խնդրագիրը հանձնել է Լեյբորիստական ​​կուսակցության պատգամավոր Գուրավ Շարման՝ չնայած այն հանգամանքին, որ վարչապետ Ջասինդա Արդերնը և արտաքին գործերի նախարար Նանայա Մահուտան պատժամիջոցներն ու ակտիվների սառեցումը համարել են Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու լավագույն միջոցները։

Օգոստոսի 1-ին Նոր Զելանդիայի կառավարությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթն է ներկայացրել, որը վերաբերում է զինված ուժերին և ռազմարդյունաբերական համալիրին։ Բացի այդ, պատժամիջոցների տակ են հայտնվել «Սոգազ» ապահովագրական ընկերությունը, «Ռուսական երկաթուղիները», ինչպես նաև ռազմական տեխնոլոգիաների հետազոտությամբ և արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ