Նոր Զելանդիայի մզկիթում տեղի ունեցած տեղի ունեցած հրաձգության համար մեղադրվող ավստրալացի Բրենտոն Տարանտը երեկ մանիֆեստ էր հրապարակել, որում է կոչ է արել սպանել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հաղորդում է New Zealand Herald-ը:
Նշվում է, որ ոստիկանությունը բերման է ենթարկել 4 մարդու:
«4 մարդ գտնվում է կալանքի տակ՝ 3 տղամարդ և 1 կին, ոստիկանությունը դեռևս չգիտի, թե որն է եղել կրակողի նպատակը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Նոր Զելանդիայի Կրայթչերչ քաղաքի երկու մզկիթներում արձակված կրակոցների զոհերի թիվը հասել է 49-ի։
