fbpx
Աշխարհ

Նոր Զելանդիային հսկայական ցունամի է սպառնում

Նոր Զելանդիայի գիտահետազոտական ինստիտուտներից մեկի գիտաշխատողները կղզու տեկտոնական ակտիվության հետազոտություն են իրականացրել և եկել այն եզրակացության, որ հարավային շրջանում՝ Հիկուրանգի խզվածքի մոտ, առաջիկայում կարող է Ռիխտերի սանդղակով 9 ու ավելի մագնիտուդով երկրաշարժ տեղի ունենալ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, այդ աղետի հետևանքով կարող է 10 ու ավելի մետր բարձրությամբ ցունամի առաջանալ:  Այն կարող է բառի բուն իմաստով ծածկել կղզու հարավային և կենտրոնական հատվածները, ինչպես դա եղավ 2011-ին Ճապոնիայում:

Նշվում է նաև, որ պետական ծառայություններն այդպիսի սցենարների պատրաստ չեն: Տարհանման ծրագրերը կազմված են մինչև 7 բալ ուժգնությամբ երկրաշարժի հաշվարկներով:

Գրում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ