Նոր Զելանդիայի բնակիչները երկու րոպե լռությամբ հարգել են Քրայսթչերչի մզկիթների վրա ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվածների հիշատակը: Մարտի 22-ին այս մասին հայտնել է Television New Zeland-ը:
Վշտի համազգային ակցիան հայտարարել է երկրի վարչապետ Ջասինդա Արդենը՝ կապված ողբերգության պահից անցած շաբաթվա հետ: Այն նախորդել է Նոր Զելանդիայի մուսուլմանների ուրբաթօրյա աղոթքին:
Նաև հեռուստաալիքը հայտնել է, որ երկրում շարունակվում է ազգային հոգեհանգստի նախապատրաստումը, որն, ինչպես սպասվում է, կկայանա հաջորդ շաբաթ: Իշխանությունների պլանի համաձայն՝ ահաբեկչական գործողության հետևանքով զոհվածների հիշատակին քրիստոնեական ժամերգությունը տեղի կունենա Քրայսթչերչում: «Այժմ մենք քննարկում ենք, թե այդ արարողությանն ինչպես կարող են մասնակցել ամբողջ Նոր Զելանդիայի բնակիչները: Որպես միասնական ազգ՝ մենք հարգանքի տուրք կմատուցենք նրանց, ովքեր մահացան Քրայսթչերչում »,- ասել է վարչապետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: