Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի իրավապահները ձերբակալել են մի տղամարդու: Պատճառն այն է, որ տեղեկություն է ստացվել, թե նրա մոտ կասկածելի իր կա:
Անմիջապես դեպքի վայր են մեկնել սակրավորներ, ոստիկանության աշխատակիցներ, ինչպես նաև հրշեջ և արտակարգ ծառայության աշխատակիցներ:
Անվտանգության նկատառումներով հարակից թաղամասերից տարհանում է իրականացվել:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին նույն քաղաքում մեկ այլ տղամարդ կրակ էր բացել մզկիթներում գտնվող մարդկանց ուղղությամբ՝ խլելով 50 հոգու կյանք:
