fbpx
Արցախ

Նորակոչիկները զինվորական երդում են տալիս

Օգոստոսի 9-ին ՊԲ-ում մեկնարկել են 2019 թվականի ամառային զորակոչի նորակոչիկների հանդիսավոր երդման արարողությունները: Վերջիններս երդվում են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և հանուն նրա չխնայել անգամ ամենաթանկը: Առնական կեցվածքով ու մեծ խանդավառությամբ տղաներն իրենց հարազատների առջև կանգնել են իսկական զինվորականի տեսքով:

Նորակոչիկների ծնողներին հնարավորություն է տրվել ծանոթանալու ինչպես իրենց զավակների առօրյա կենցաղային պայմաններին, այնպես էլ շփվելու զորամասի հրամանատարության հետ:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ