fbpx
Ժամանց

Նորապսակները հյուրերին խնդրել են նվերների փոխարեն օգնել դպրոցին

ԱՄՆ Ֆլորիդա նահանգից նորապսակները որոշել են նշել իրենց հարսանիքն արտասովոր ձևով։ Նրանք խնդրել են իրենց հյուրերին, որոնք պետք է մասնակցեին հարսանիքին, նվերների փոխարեն բերել դպրոցի համար անհրաժեշտ իրեր։ Այս մասին հաղորդում է Fox News-ը։

Մեթ և Քելի Քեմերոնները խնդրել են իրենց ընկերներին ու հարազատներին օգնել սկսել համատեղ կյանքը ոչ թե նորապսակների համար նախատեսված նվերներով, այլ 70 աշակերտ ունեցող դպրոցին աջակցությամբ։

«Մենք քիչ կարիքներ ունեինք, կարող էինք ձեռքբերել անհրաժեշտ ամեն ինչ։ Մենք սկսեցինք մտածել որևէ բարեգործական նախաձեռնության մասին, և, լինելով ուսուցիչ, ես շատ հավանել է դպրոցին օգնելու գաղափարը»,-պատմել է Քելին WTVT հեռուստաալիքին։

Նա յոթ տարի աշխատել էր որպես ուսուցիչ և պատկերացնում էր, թե ինչով կարելի է օգնել դպրոցին։ Եվ ահա հունիսին՝ Քելիի ու Մեթի պսակադրության օրը, հյուրերից յուրաքանչյուրը նվերի փոխարեն բերել էր մեկական պայուսակ դպրոցի և աշակերտների համար անհրաժեշտ իրերով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ