fbpx
Հասարակություն

Նորաշենցիները բողոքի ակցիա են անում․ գյուղապետի լիազորությունների վայր դնելը ապօրինի է

Արարատի մարզի Նորաշեն գյուղ գյուղում բողոքի ակցիա է ընթանում: Գյուղացիները բողոքում են, որ իրենց համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի լիազորությունները ապօրինի ձևով վայր են դրել:

Գյուղապետ Նորայր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքն արձակուրդում է։

«Անօրինական, անհիմն, առանց ծանուցելու, առանց տեղյակ պահելու իմ լիազորությունները վայր են դնում; Պահակն է երեկոյան զագել ու տեղյակ պահել: Արդեն 1,5 տարի է՝ մարզպետի պաշտոնը զբաղեցնող անձը ձեռքերը մտցրել է մեր համայնք, ամբողջ համայնքը խառնել է իրար: Մանկապարտեզը երեք ամիս չի գործում՝ մարզպետի անօրինական կարգադրությամբ, առանց համայնքապետի ու ավագանու որոշման: Ամեն ինչը կազմակերպում է մարզպետը: Բազմիցս փորձել եմ հանդիպել, ընդհանրապես չի ընդունում:

Անկեղծ ասած, անձնական խնդիր կա, խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրեն չեմ պաշտպանել, էդ օրվանից նստվածք է տվել»,-ասաց նա:

Արդեն նախկին գյուղապետի խոսքով՝ դեռ մեկ տարի առաջ մարզպետն իրեն առաջարկել է անդամագրվել ՔՊ-ին, որից ինքը հրաժարվել է։

«Դրանից հետո լարվածություն է առաջացել մեր մեջ: 1000 տնտեսություն ունեցող համայնքի ղեկավար եմ 2 ամիս է չեմ կարողանում մարզպետի հետ հանդիպել, հո ես փողոցային չեմ: Թող մարզպետը գա, ես սիր հետ շատ բան ունեմ խոսելու»,-նշեց նա:

Հավելենք, որ այս պահին Նորաշեն համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակված Արտակ Հարությունյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ