Նուբարաշենի աղբավայրում նորից հրդեհ է բռնկվել-Azat TV
Հասարակություն

Նուբարաշենի աղբավայրում նորից հրդեհ է բռնկվել

Հունիսի 22-ին, ժամը 17։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:37-ին։ Մոտ 2000 քմ տարածքում իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ:

Հունիսի 23-ին, ժամը 07։57-ին Երևանի Նուբարաշենի աղբավայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարներն իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ