fbpx
Աշխարհ

Նորմանդական գագաթնաժողովի արդյունքները բավարար չէին ՌԴ-ի դեմ պատժամիջոցների չեղարկման համար․ Մերկել

«Նորմանդական քառյակի» ղեկավարների՝ Փարիզում կայացած հանդիպմանը հաջողվել է հաղթահարել լճացումը, որը վերջին տարիներին տիրում էր Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին դեկտեմբերի 18-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ հավելելով, որ այնուամենայնիվ, բանակցությունների արդյունքները բավարար չէին Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները հանելու համար։

«Կարելի է ասել, որ լճացումը, որը դիտվում էր մի քանի տարի, հաղթահարված է, բայց արդյունքներն այնպիսին չէին, որ մենք կարողանայինք չերկարկել պատժամիջոցները»,-ասել է նա:

Մերկելը հիշեցրել է, որ ԵՄ-ի գագաթնաժողովը հանրագումարում միաձայն որոշում ընդունեց սահմանափակիչ միջոցները մինչև 2020 թվականի հուլիս երկարացնելու մասին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին Փարիզում տեղի է ունեցել «նորմանդական ձևաչափով» գագաթնաժողով, որին մասնակցել են Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ու Ֆրանսիայի ղեկավարները: Բանակցությունների արդյունքներից մեկը դարձել է արդեն մինչև Նոր տարի Դոնբասում գերիների փոխանակում անցկացնելու որոշումը՝ «բոլորին՝ բոլորով» սկզբունքով: Գագաթնաժողովի մասնակիցները պարտավորվել են լիակատար և համակողմանի հրադադար ապահովել մինչև 2019 թվականի վերջը, ինչպես նաև պայմանավորվել են Ուկրաինայի արևելքում իրադրության կարգավորման շփման խմբի շրջանակում պաշտպանել մինչև 2020 թվականի մարտի վերջը հակամարտության գոտում ուժերի ու միջոցների տարանջատման լրացուցիչ երեք տեղամասի վերաբերյալ համաձայնագիրը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ