fbpx
Աշխարհ
06:00 09/12/2019

«Նորմանդական քառյակի» հանդիպումից առաջ հազարավոր ուկրաինացիներ հավաքվել են Մայդանում

Ուկրաինայի բնակիչները դուրս են եկել Մայդան՝ հայտարարելու իրենց պահանջները «Նորմանդական քառյակի» Փարիզում կայանալիք գագաթնաժողովի նախօրեին:

Կիևի կենտրոնում հավաքվել է մի քանի հազար մարդ:

Ակցիային աջակցել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն:

«Մենք պետք է միասին պաշտպանենք Ուկրաինան: Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան պետք է իմանան «կարմիր գծերը», որոնցից այն կողմ մենք չենք անցնի»,- գրել է նա սոցցանցերում:

Ցուցարարները բղավում են կարգախոսներ, որոնց շարքում ամենից հաճախ հնչում է. «Ոչ կապիտուլիացիային»:

Միջոցառմանը ներկա է եղել նաև Գերագույն ռադայի նախկին խոսնակ Անդրեյ Պարուբիյը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ