fbpx
Մարզեր

22:50 13/9/2019

Նորոգվող ճանապարհների որակն առաջնային է համարվում. Շիրակի մարզպետարան

«ՀՀ վարչապետի հանձնարարականով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի փորձարկման լաբորատորիայի աշխատակիցները մարզպետարանի պատասխանատուների ուղեկցությամբ եղել են մի շարք շինհրապարակներում և Շիրակի մարզի համայնքների կողմից ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին սուբվենցիոն ծրագրերով իրականացված ճանապարհաշինարարական աշխատանքների տեխնիկական որակի ուսումնասիրություններ կատարելու նպատակով փորձագիտական նմուշներ են վերցրել։ Նմուշներ են վերցվել Գյումրի քաղաքի Մանուշյան-Կոշտոյան փողոցների միջև ընկած ճանապարհահատվածից, Խ. Դաշտենց փողոցից, ինչպես նաև Փանիկ, Նոր Կյանք և Լուսակերտ համայնքների ճանապարհներից։

Ուսումնասիրություններ իրականացվել են այն ծրագրերում, որտեղ նախատեսված աշխատանքներն ավարտվել են:

Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից:

Վերեվ