Մեդիա կենտրոնը Facebook-ում գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել:
Նրանք գրել են, որ բժիշկները պահում են Հիպոկրատի երդումը և անում են ամեն ինչ մեր առողջության պահպանման համար:
«Այսօր մենք բոլորս շատ զոհաբերությունների ենք գնում․ մնացեք տանը և եղեք առողջ
Բժիշկները պահում են Հիպոկրատի իրենց երդումը և անում են ամեն ինչ հանրային առողջությունը պահպանելու և կյանքեր փրկելու համար։ Իրենց դիմումը ժողովրդին՝ մնալ տանը և լինել առողջ։
ՀԼԱ-ն հայտնում է իր շնորհակալությունը NORK Infection Clinical Hospital / ՆՈՐՔ Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոց-ի աշխատակիցներին ցուցաբերած աջակցության համար, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ այս հոլովակի ստեղծումը»,-ասվում է գրառման մեջ։
Նշենք, որ տեսանյութում բժիշկները հորդորում են տանը մնալ և հետևել ինքնամեկուսացման բոլոր կանոններին, որպեսզի իրենք էլ տուն գնան:
https://www.facebook.com/mediacenterarmenia/videos/1408614996008678/