fbpx
Առողջապահություն

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում 2 մանկական բաժանմունք վերակահավորվել է

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ սեպտեմբերի 9-ին հիվանդանոցում վերաբացվել է երկու մանկական բաժանմունք։

«Հիվանդանոցը վերակահավորման կարիք ուներ, որովհետև գույքը շատ հնամաշ էր` դեռևս խորհրդային ժամանակաշրջանից: Իհարկե, այն դեռ ծառայում էր իր նպատակին, սակայն արդեն փոխելու կարիք կար: Ներկայումս առաջին բաժանմունքում կա 11 հիվանդասենյակ, երկրորդում` 12: Յուրաքանչյուր հիվանդասենյակում 2-ից 3 երեխա կարող ենք սպասարկել», – ասել է Դավիդյանցը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ