Հասարակություն
12:30 23/04/2020

Նորք-Մարաշ վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Նորք-Մարաշ վարչական շրջանը Facebook-ում գրառում է կատարել:

Նրանք հայտնում են, որ վարչական շրջանը Հայկ Մարության նշանակմամբ նոր ղեկավար ունի:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Նորք-Մարաշ համայնքի սիրելի բնակիչներ

Հայտնում եմ, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ նշանակվել եմ Նորք – Մարաշ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում:Վստահեցնում եմ ձեզ, որ իմ պաշտոնավարման ընթացքում հնարավորինս կանեմ ամեն ինչ հավուր պատշաճի՝ ձեզանից յուրաքանչյուրին աջակցելու, ձեր հոգսերը թեթևացնելու, առկա բոլոր խնդիրները լուծելու, ինչպես նաև այս վարչական շրջանի տարածքի բարեկարգման ծրագիրը ավելի լայնածավալ ու հետաքրքիր դարձնելու և այն լիարժեք իրականացնելու համար՝ հանուն համայնքի հարատևման։ Հուսով եմ՝միասին մշտապես բարձր կպահենք համայնքի պատիվը։
Էդմոնդ Ղազարյան»:

Նորք-Մարաշ համայնքի սիրելի բնակիչներ Հայտնում եմ, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ նշանակվել եմ Նորք –…

Geplaatst door Նորք-Մարաշ վարչական շրջան op Donderdag 23 april 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ