Նորքի տուն ինտերնատում բնակվող 40 տարեցի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Հրապարակել է՝

norqi tun internat

Ամենադիտվածներ

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա հայտնում է, որ Նորքի տուն ինտերանտում ավագ սերնդի 40 ներկայացուցիչ վարակվել է կորոնավիրուսով:

«Նորքի տուն ինտերնատում բնակվող ավելի քան 40 մեր ավագ սերնդի ներկայացուցիչների, ինչպես նաև անձնակազմից մի քանիսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն: Սա իհարկե հիվանդության տարածման շատ վտանգավոր օջախ է` հաշվի առնելով պացիենտների տարիքը և ուղեկցող քրոնիկական հիվանդությունները:

Արդեն 2 օր է տեղում աշխատում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները` պացիենտների առողջական վիճակը գնահատելու և հսկելու համար: Այսօրվանից կազմակերպվում է նաև նրանց տեղափոխումը հիվանդանոցային հաստատություններ` հետագա բուժումը ապահովելու համար»,-գրել է նա:

https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2591017731000004

Ամենաթարմ