Երևանի Նորքի տուն ինտերնատում՝ կորոնավիրուս ունեցող, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տարեցներից 2-ը նախօրեին մահացել են։ Այս մասին հայտնել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:
Նա նաև հայտնել է, որ հիվանդանոցում գտնվող 14 տարեցներից 11-ի վիճակը կայուն է:
Այս մասին տեղեկանում ենք NEWS.am-ից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Նորքի Տուն ինտերնատում կորոնավիրուս է հաստատվել 40 տարեցի և աշխատակիցների մոտ:
