Այս տարի ՆԱՏՕ-ի զորավարժությունները տեղի են ունենալու Նորվեգիայում:
Մանևրները, որոնք պետք է տևեին մարտի 2-18-ը, պետք է ամենաինտենսիվ փուլ մտնեին մարտի 12-ին:
Սայան Նորվեգիան որոշել է դադարեցնել ՆԱՏՕ-ի զորավարժությունները կորոնավիրուսի բռնկման պատճառով, հաղորդում է Reuters-ը:
«Մենք ցանկանում ենք պահպանել արդյունավետ աշխատելու մեր ունակությունը»,- ասել է գեներալ-լեյտենանտ Ռունե Յակոբսենը՝ հայտարարելով զորավարժությունների վաղաժամ ավարտի մասին:
Հիշեցնենք, որ զորավարժություններին պետք է մասնակցեր 10 երկրներից մոտ 14 000 զինծառայող: Իսկ Նորվեգիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 277 դեպք: