Նորվեգիան կարող է պատնեշ կառուցել Ռուսաստանի հետ 198 կիլոմետրանոց սահմանի ողջ երկայնքով, կամ դրա մի հատվածում:
Նորվեգիան ոգեշնչվել է իր հյուսիսային հարևան Ֆինլանդիայի նմանատիպ նախագծից:
«Սահմանային պարիսպը շատ հետաքրքիր է ոչ միայն նրանով, որ կարող է զսպող միջոց դառնալ, այլ նաև այն պատճառով, որ այն պարունակում է սենսորներ և տեխնոլոգիաներ, որոնցով կարելի է իմանալ սահմանին մոտենալու մասին», – ասել է արդարադատության նախարար Էմիլի Էնգեր Մելը նորվեգական NRK հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Ըստ նախարարի, Նորվեգիայի կառավարությունը ներկայումս քննարկում է մի քանի միջոցներ՝ Արկտիկայի հյուսիսում՝ Ռուսաստանի հետ սահմանի անվտանգությունն ուժեղացնելու համար, օրինակ՝ պատնեշում, սահմանապահ անձնակազմի ավելացում կամ մոնիտորինգի ուժեղացում։
Ստորսկոգ սահմանային անցակետը, որը վերջին մի քանի տարիների ընթացքում տեսել է սահմանի անօրինական հատման միայն մի քանի փորձ, Ռուսաստանից Նորվեգիա մուտքի միակ պաշտոնական անցակետն է:
Եթե Արկտիկայի զգայուն տարածաշրջանում անվտանգության իրավիճակը վատթարանա, Նորվեգիայի կառավարությունը պատրաստ է կարճ ժամանակում փակել սահմանը, ասել է Էնգեր Մելը, որն այս ամառ այցելել էր հարևան Ֆինլանդիա, որպեսզի ծանոթանար ամբողջ 1340 կիլոմետր երթուղուն:
Ֆին-ռուսաստանյան ցամաքային սահմանն արդեն փակ է։
Ֆինլանդիայի կառավարությունը ստիպված եղավ փակել Ռուսաստանից Ֆինլանդիա բոլոր սահմանային անցակետերը 2023 թվականի վերջին այն բանից հետո, երբ առանց համապատասխան փաստաթղթերի կամ վիզաների երրորդ երկրների ավելի քան 1300 միգրանտներ մուտք գործեցին երկիր երեք ամսում, երկրի ՆԱՏՕ-ի անդամ դառնալուց ընդամենը մի քանի ամիս անց։