fbpx
Հասարակություն

Նոյեմբերի 28-ին Հայաստանի շրջանների զգալի մասում տեղումներ են սպասվում

Հայաստանի տարածքում նոյեմբերի 26-27-ը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով։

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-ի գիշերն ամենուրեք կբարձրանա 8-10, 26-30-ը՝ ցերեկը, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 26-27-ը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին սպասվում է անձրև։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ