fbpx
Իրավական

Նոյեմբերյանի ոստիկանները ապօրինի ծառահատումներ են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցները ապօրինի ծառահատման դեպքերը կանխելու և բացահայտելու նպատակով ուժեղացված ծառայություն են իրականացրել։

Արդյունքում բաժնի հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել «Ուազ» մակնիշի երկու ավտոմեքենա, որոնք բարձված են եղել փայտանյութով՝ ընդհանուր 3 խմ։ Վարորդները բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։

Ապօրինի ծառահատումների հանգամանքները պարզելու նպատակով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ