fbpx
Իրավական
04:00 23/10/2019

Նոյեմբերյանի ոստիկանները ապօրինի փայտանյութով բեռնատար են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հոկտեմբերի 20-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Կողբ բնակավայրի «Թեղանց փոս» կոչվող տեղամասի մոտ ստուգման նպատակով կանգնեցրել են «Գազ-63» մակնիշի մի մեքենա։

Այն բարձված է եղել շուրջ 5 խմ փայտանյութով։ Կողբ համայնքի 47-ամյա բնակիչ վարորդը փայտանյութի օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Նշանակվել է մասնագիտական ստւգում։

Նախապատրաստվում են նյութեր։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ