ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը իր Facebook-յան էջում գրել է.
«Ընտանեկան նպաստների համակարգի բարեփոխումների աշխատանքային խումբը շարունակում է աշխատանքները:
Գործող համակարգի կարևորագույն խնդիրը կայանում է նրանում, որ պետության աջակցությունը չի նպաստում աղքատության հաղթահարմանը, հետևաբար նոր համակարգի հիմքում դրված է լինելու սոցիալական կարիքի գնահատման հիման վրա աջակցության տրամադրումը՝ ընդ որում առավելագույն սահմանափակելով դրամային աջակցությունը:
Պարզ ասած՝ յուրաքանչյուր ընտանիքի համար բացահայտվելու են այն կարիքները, որի պատճառով ընտանիքը աղքատ է, և պետությունը ցուցաբերելու է այնպիսի աջակցություն, որը հնարավորություն կտա հնարավորինս արագ հաղթահարել աղքատությունը:
Նպաստների նոր համակարգը դառնալու է աղքատության հաղաթահարման գլխավոր գործիքներից մեկը»: