fbpx
Աշխարհ
21:40 03/08/2019

Նրան համարում են «Աֆրիկյան Պինոչետ». Աֆրիկայի բռնապետ Հաբրենի մասին

Նրան համարում են «Աֆրիկյան Պինոչետ»:

Նկարում պատկերված է Աֆրիկայի ամենասարսափելի բռնապետերից մեկը՝ Չադի ղեկավար Հիսեն Հաբրեն: Նա 1982-1990թթ. եղել է Չադի նախագահը: Հաբրեյի ռեժիմը ամենասարսափելիներից էր: Իշխանության գալով ռազմական ճանապարհով նա երկրում հաստատեց բռնապետություն: Չադում սովորական էին դարձել արտադատարանային մահապատիժները: Հաբրեի ենթակայության տակ գտնվող ոստիկանությունը և բանակը դարձել էին պատժիչ գործիքներ: Իշխանության գալուց հետո նա սկսեց էթնիկ զտումներ իրականացնել:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով Հաբրեի ռեժիմի զոհերի թիվը հասնում է 30-40 հազարի, իսկ շուրջ 200 հազար մարդ խոշտանգումների է ենթարկվել: 1990թ. երկրում մեկ այլ ռազմական հեղաշրջում եղավ: Հաբրեն փախավ Սենեգալ, իսկ իշխանության եկավ մեկ այլ բռնապետ Իդրիս Դեբի Իտնոն, ով մինչև այժմ իշխանության գլուխ է և ոչ պակաս «արդյունավետ» է իրեն դրսևորում, որպես բռնապետ քան Հաբրեն: 2016թ. «Աֆրիկյան արտակարգ դատարանը» Հաբրեին ցմահ բանտարկության դատապարտեց:

Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան

ՄասնագիտականՆրան համարում են «Աֆրիկյան Պինոչետ»: Նկարում պատկերված է Աֆրիկայի ամենասարսափելի բռնապետերից մեկը՝ Չադի…

Geplaatst door David Fidanyan op Donderdag 1 augustus 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ