fbpx
Հասարակություն

Նրանք 1967թ. ապրիլին տանկերը մտցրին Աթենք և ռազմական հեղաշրջում իրականացրին

Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նկարում պատկերված են 20-րդ դարի կեսերին Հարավային Եվրոպայի ամենադաժան կերպարներից հունական «Սև գնդապետներ»-ի առաջնորդներ Դիմիտրիոս Իոանիդիսը և Գիորգիոս Պապադուպոլոսը:

Լինելով միջին օղակի զինվորականներ՝ նրանք 1967թ. ապրիլ ամսին տանկերը մտցրին Աթենք և ռազմական հեղաշրջում իրականացրին: Պապադոպուլոսը դարձավ երկրի ղեկավար, իսկ ռազմական խունտայի այլ անդամներ՝ Իոանիդիսը, Մակարեզոսը, Պաթաքոսը և այլք, զբաղեցրին այլ պաշտոններ:

«Սև գնդապետների» ռեժիմի մասին հույները մինչև այժմ սարսափով են հիշում: Ռազմական դիկտատուրայի հաստատումից հետո դասական Պինոչետյան ոճով մի քանի օրվա ընթացքում հազարավոր մարդիկ բանտերն են նետվել: Հաճախակի բնույթ էին կրում ֆիզիկական հաշվեհարդարները այլախոհների նկատմամբ: Հատկապես հիշարժան է 1973թ. նոյեմբեր ամսին ուսանողական ընդվզման ճնշումը: Ռազմական խունտայից զզված ուսանողները դուրս եկան Աթենքի փողոցներ, և նրանց ընդվզումը տանկերով ճնշվեց: Արդյունքում 24 ուսանող սպանվեց մեկ գիշերվա ընթացքում:

Հետագայում Պապադուպոլոսը իշխանությունը փոխանցեց Իոանիդասին:

1974թ. արտաքին ոլորտում, մասնավորապես, Կիպրոսի հարցում իրադրությունը և ներքին կյանքում շարունակական լարվածությունը ստիպեցին խունտային իշխանությունը փոխանցել ժողովրդավարացման կողմնակիցներին: Ժողովրդավարացումից հետո բնականաբար հաջորդեց նախկին հանցավոր խունտայի դատավարությունը:

Հատկանշական է, որ Խունտայի պարագլուխները Պապադուպոլոսը և Իոանիդիսը ցմահ դատապարտվեցին և մահացան բանտերում»:

https://www.facebook.com/photo.php?fbid=2503229746392951&set=a.501083209940958&type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ