fbpx
Սպորտ

Նրանք իսկապես ճնշում էին գործադրում մեզ վրա․ Սետյեն

Երբեմն ձախողվում ես. դա բնական է: Այս մասին ասել է «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը՝ մեկնաբանելով Լա Լիգայի 26-րդ տուրի խաղում «Ռեալ»-ից կրած պարտությունը:

«Նրանք իսկապես ճնշում էին գործադրում մեզ վրա: Մենք փորձում էինք արագ տեղափոխել գնդակը՝ ճնշումներից խուսափելու համար, բայց նման խաղացողների դեմ դա հեշտ չէր անել:

Միաժամանակ հարձակվելն ու պաշտպանելը այնքան էլ հեշտ չէ: Մենք կարողացանք շատ լավ կառավարել գնդակը, բայց խաղը տարբեր փուլեր ուներ, և արդյունքը կախված է դրանից»,-ասել է նա։

Անդրադառնալով Մեսսիին՝ նա նշել է, որ իրենք այլ խաղացողներ ունեն, բայց ճիշտ է, որ Լեոն շատ կարևոր է:

«Մենք չպետք է կախվենք այն փաստից, որ նա գոլ չի խփում: Մյուս խաղացողները նույնպես պահեր ունեին»,-ասել է Սետյենը։ Այս մասին հաղորդում է Marca- ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ