fbpx
Հասարակություն

Նրանք ընդհանուր մարդկության քաղաքակրթական սոլիդարությունից դուրս գտնվող աշխարհ են․ Գագիկ Քամալյան

Հրապարակաոս Գագիկ Քամալյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Հրապարակախոսը նշել է, որ ԵՄ-ից ու ԱՄՆ-ից Հայաստանը ստանալու է միլիոնավոր դոլարների աջակցություն, իսկ մեր «ռազմավարական ու տնտեսական » դաշնակիցը, ամենածանր պահին գնում է ամենահակամարդկային քայլին։

«ԵՄ-ից ու ԱՄՆ-ից Հայաստանը ստանալու է միլիոնավոր դոլարների աջակցություն, իսկ մեր «ռազմավարական ու տնտեսական » դաշնակիցը, ամենածանր պահին գնում է ամենահակամարդկային քայլին, ցանկանալով դաշնակից երկրի գազը` էլ ավելի թանկացնել, ու էդ ճանապարին ցինիկաբար օգտագործելով հայության համար զգացմունքային նշանակություն ունեցող պատերազմական հարցը:
Ահա սա է այդ կայսրության իրական դեմքը: Այսպես վարվեցին ուկրաինացիների հետ, այսպես վարվեցին վրացիների հետ, և այսպես կվարվեն ցանկացածի հետ, որովհետև նրանք ո՜չ թե կոնկրետ ինչ- որ երկրի ու ժողովուրդի հակառակորդ են, այլ ընդհանուր մարդկության քաղաքակրթական սոլիդարությունից դուրս գտնվող աշխարհ են»։

https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/2956835887744130

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ