fbpx
Առողջապահություն

Բացահայտվել է Իսպանիայի թագուհի Լետիցիայի նրբակազմության գաղտնիքը

Իսպանիայի թագուհին հանուն կազմվածի հրաժարվել է սուրճից, ալկոհոլից և գազավորված ըմպելիներից, այդ մասին պատմել են նրա մտերիմները: Նրանց խոսքերը մեջբերում է Daily Express-ը։

Ըստ իսպանացի միապետի 49-ամյա կնոջ ընկերների՝ կազմվածքի պահպանումը նրա կյանքի կարևոր մասն է։ «Նրա նպատակն է միշտ հասնել կատարելության, կամ գոնե փորձել մոտենալ դրան: Եթե ​​սպորտով է զբաղվում, 100 տոկոսով է նվիրվում, եթե ​​ յոգայով զբաղվի, կանգ չի առնի այնքան ժամանակ, մինչև չսովորի կատարել վարժությունները, ինչպես իր հրահանգիչը»,- ասել է հրատարակության աղբյուրը։

Բարեկազմությունը պահպանելու համար Լետիցիան հրաժարվել է սուրճից, գազավորված ըմպելիքից և ալկոհոլից, ուժային վարժություններ է անում երկու օրը մեկ։ Նա հետևում է Միջերկրածովյան սննդակարգին, և նրա սննդակարգը 80 տոկոսով բաղկացած է թարմ բանջարեղենից, մրգերից, ձկնից և ձվից: Թագուհին փորձում է շաքարավազ չօգտագործել, խուսափում է վերամշակված մթերքներից և հրաժարվել է արագ սննդից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ