fbpx
Հասարակություն

Սարյան փողոցում նռնակ է հայտնաբերվել

Երևանի Սարյան փողոցում նռնակ է հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է ԱԻՆ-ը։

«ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոնն ու ոստիկանության կենտրոնական բաժինը մոտավորապես ժամը 10։00-ին ահազանգ են ստացել, որ Սարյան 36Ա շենքի մոտ գտնվող կիսակառույց շինությունում նռնակ կա։

Դեպքի վայր մեկնած փրկարարները հայտնաբերել են Ֆ-1 տիպի նռնակ, կողքին` պայթուցիչ։

Տեղում պարզվել է, որ սակրավորների կարիք չկա։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ