fbpx
Երևան

Տիգրան Ավինյանը նշանակվեց Երևանի փոխքաղաքապետ

Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ նիստում Երևան քաղաքի ավագանին Տիգրան Ավինյանին նշանակեց Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ Տիգրան Ավինյանը, միանալով թիմին, փորձառությունը, որ ունեցել է պետական ապարատում աշխատելու ընթացքում, հնարավորություն կունենա կիրառել Երևանում:

Տիգրան Ավինյանն իր ելույթում նշեց, որ յուրաքանչյուր պաշտոն կամ կարգավիճակ ընդամենը միջոց է նպատակների, գաղափարների իրականացման և խնդիրների լուծման համար:

«Ինձ հաճախ են հարցրել, այդ թվում՝ «Իմ քայլը» խմբակցության իմ գործընկերները, թե արդյոք խնդրահարույց չէ փոխվարչապետի պաշտոնից հետո նշանակվել Երևանի փոխքաղաքապետ: ես վստահաբար ու անկեղծորեն ուզում եմ ասել, որ անկախ նախկինում ստանձնած բարձր պաշտոնից, անկախ առաջիկա ընտրությունների հետ կապված բոլոր քննարկումներից, ինձ համար մեծ պատիվ է լինել իմ ծննդավայր Երևանի փոխքաղաքապետ, ծառայել քաղաքին և երևանցիներին»,-ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով նման հնարավորության համար:

Նիստին մասնակցում է ավագանու 44 անդամ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ