fbpx
Երևան

Երևանում նշվել է հեծանվի համաշխարհային օրն ու հեծանվորդների ֆեդերացիայի 10-ամյակը

Հեծանվի համաշխարհային օրվա և Հեծանվորդների ֆեդերացիայի հիմնադրման 10-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ անցկացվել է տոնական հեծանվաշքերթ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Նախագծի նպատակն է խթանել Հայաստանում՝ մասնավորապես մայրաքաղաքում այլընտրանքային փոխադրամիջոցների զարգացումը: Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, ավագանու անդամներ, բազմաթիվ երևանցիներ ու քաղաքի հյուրեր:

Ստ. Շահումյանի անվան հրապարակից մեկնարկած հեծանվաշքերթին մասնակցել են հարյուրավոր քաղաքացիներ հեծանիվներով, նաև ինքնագնացներով: Շքերթն անցել է Երևանի կենտրոնական՝ Բեյրութի, Արգիշտիի փողոցներով, Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով շարունակվել դեպի Հանրապետության հրապարակ, այնուհետ Նալբանդյան, Մոսկովյան, Աբովյան փողոցներով ավարտվել սկզբնակետում:

Մասնակիցները հույս են հայտնել, որ իրենք օրինակ կդառնան նոր հեծանվորդների համար: Հեծանվաշքերթին հաջորդել է համերգային ծրագիրը: Նախագծին միացել ու մենահամերգով է հանդես եկել Արամ MP3-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ