fbpx
Կրթություն

ՆԶՊ-ն չի միանալու ֆիզկուլտուրային, իսկ Հայոց լեզվի և պատմության դասաժամերը չեն կրճատվելու

Հանրակրթության պետական չափորոշիչի նախագծի մասին քննարկումները շարունակում են, որի ընթացքում քիչ չեն նախագծի վերաբերյալ սխալ մեկնաբանությունները։ Մասնավորապես՝ սոցիալական ցանցերում տեղեկություն է շրջանառվում, թե «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկան միացվել է «Ֆիզիկական կուլտուրա» առարկային։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացավ, որ տարածվող լուրը իրականությանը չի համապատասխանում։ Հանրակրթության պետական չափորոշչի (ՀՊՉ) նախագծի մեջ այդ մասով որևէ փոփոխություն չկա։

Ինչպես հիմա՝ այնպես էլ նոր ՀՊՉ-ում «Ֆիզիկական կրություն և անվտանգ կենսագործունեություն» ուսումնական բնագավառում, որպես առանձին առարկաներ ընդգրկված են թե՛ Ֆիզկուլտուրան, թե՛ ՆԶՊ-ն: Ավելին՝ այդ և մյուս ուսումնական առարկաների ուսումնական ծրագրերը լինելու են բարելավված:

Նշենք, որ տարածվող տեղեկություններից սուտ են նաև «Հայոց լեզու» առարկայի դասաժամերի կրճատման, «Հայոց պատմություն» առարկայի՝ պարտադիր բեռնվածության հոսքից դուրս գալու մասին լուրերը։ Իսկ ինչ վերաբերում է «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի՝ հանրակրթական ծրագրից դուրս գալուն, նշենք, որ այն դասավանդվելու է «Հայոց պատմություն» առարկայի շրջանակում։ Երեկ կայացած հարցազրույցում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ևս նշեց, որ հայ եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմությունն է, և դրանք առանձին դիտարկելը սխալ է։

Այս մասին տեղեկանում ենք infocheck.am-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ