Ի դեպ․ Ընտրազանգվածի մեծամասնությունը, ոչ միայն հոգնել է, այլ նաև՝ բացարձակ անտարբեր է դարձել

Հրապարակող՝

,

Մնացականյանը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին
Հայ հանրության հանրային-քաղաքական ակտիվության ներկա վիճակի մասին Նարեկ Ներսիսյանն այսօր հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում։
Ոչ միայն սոցիալական հարցումների արդյունքները, այլ նաև շրջապատիս հետ ակտիվ շփումները ցույց են տալիս, որ քաղաքական դաշտում առկա քիչ թե հայտնի խաղացողները մարգինալացված են։ Այո՛, ՔՊ-ն ունի իր երկրպագուների բանակը, «ընդդիմություններն» էլ։ Բայց նույն դեմքերով, տարբեր ստատուսների տակ։
Ընտրազանգվածի մեծամասնությունը, ոչ միայն հոգնել է, այլ նաև՝ բացարձակ անտարբեր է դարձել, այս թունավոր մթնոլորտը հրաժարվում է ընդունել։
Մեծամասնության մի մասի համար էլ բացարձակ միևնույնն է դարձել պետությունը և նրա ապագան։ Ավելին ասեմ, հիմնականում արտագաղթի մասին են մտածում ու մի ստվար զանգված այլևս Հայաստանում չէ։
Այսպես շարունակվելու դեպքում, ամենայն հավանականությամբ այս հիասթափված զանգվածն ավելի է աճելու՝ տեղը այս երկնքի տակ զիջելով «այստեղ հաց, այստեղ կաց, փորը կուշտ այլ մտածելու և ուրեմն անելու բան չկա» փիլիսոփայությամբ շարժվող կամ քաղաքականապես նույն կերպ անհաս մյուս թևի փոքրամասնություններին։

Ամենաթարմ