fbpx
Քաղաքականություն

Ընդդիմությունը հրաժարվել է վերահաշվարկել ընտրությունների ձայները․ Լուկաշենկո

STV հեռուստաալիքի հաղորմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքն առաջարկել է վերահաշվարկել օգոստոսի 9-ի ընտրությունների ձայները, բայց ընդդիմությունը հրաժարվել է:

«Ինձ արդեն առաջարկվել է ձայները հաշվել տեսախցիկների առջև: Ես ասում եմ . «Ինչո՞ւ, եկեք հաշվենք»: Թող ասեն` որտե՞ղ, ո՞ր ընտրատեղամասերում », – շեշտել է Լուկաշենկոն:

Նախագահի խոսքով՝  երեկոյան ընդդիմությանն առաջարկել են վերահաշվել ձայները․

«Նրանք ինձ ասում են՝ այլևս արդիական չէ հաշվելը»,- նշել է Լուկաշենկոն։

Ըստ պաշտոնական տվյալների՝ ընտրությունների արդյունքում Լուկաշենկոն ստացել է ձայների 80 տոկոսը: Ավելի քան մեկ շաբաթ Բելառուսում շարունակվում են քաղաքացիների զանգվածային բողոքի ակցիաները, ովքեր համաձայն չեն դրան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ