Աշխարհ

Բելառուսում ընտրություններին մասնակցությունը հասել է 79% -ի

Беларусь-1 հեռուստաալիքը հայտնում է, որ Բելառուսում  ժամը 18-ի դրությամբ նախագահի ընտրությանը մասնակցությունը կազմել է 79%:

Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդա Երմոշինայի խոսքով՝ շատ շրջաններ արդեն հատել են 80%-ի սահմանը:

«Իրականում բոլոր շրջանները. բացառությամբ Մինսկի շրջանի և Մինսկ քաղաքի»,- նշել է Երմոշինան:

Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին ընթանում են երկրի նախագահական ընտրությունները։

Նախագահի թեկնածուները հինգն են՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Անդրեյ Դմիտրիևը, Աննա Կանոպացկայան, Սվետլանա Տիխանովսկայան և Սերգեյ Չերեչենը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ