Հասարակություն

Նուբարաշենի աղբավայրում իրականացվում է հերթապահություն

Հունիսի 10-ին, ժամը 05:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ աղբավայրում հրդեհի ևս մեկ նոր օջախ է նկատվում։

Դեպքի վայրում հերթապահող հրշեջ-փրկարարական ջոկատն իրականացրել է հրդեհի նոր օջախի (մոտ 1000 քմ) հրդեհաշիջման աշխատանքներ․ ներգրավված է եղել քաղաքապետարանի մեկ ջրատար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:05-ին․ տարածման վտանգ չկա․ իրականացվում է հերթապահություն։

Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է նաև «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի 4 ջրատար։

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին, ժամը 10։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ